Սյամոն ասում է, որ բոլորի նման իրեն հաջողվել է ադրբեջանցիների կողքից անվնաս անցնել ու տեղափոխվել Հայաստան:
Թե բա՝ բարևել եմ կանգնած ադրբեջանցի ոստիկաններին ու անցել:
Տո դու պաչ-պրոշտի արած էլ կլինես դրանց հետ:
ՈՒզում ես ասել, որ Արցախի առաջին Պաշտպանության նախարարին, ով անհամար թուրք է կոտորել, ազատ թույլատրում են անցնել, անունդ իրենց (կամ էլ քո՞) ցուցակներում չեն ներառում, բայց օրինակ ֆուտբոլիստների թևերը ոլորում և առևանգում են, մահացած մարդու շքից վախեցած՝ Վագիֆ Խաչատրյանին գերեվարում ու դատում են, մեքենայի մեջ սահմանն անցնող և պատերազմներին չմասնակցած երեխաներին ահաբեկում են...
Ասածիցդ ծիծաղդ չի գալի՞ս:
Մարինե ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ.1. Արցախը մինչև վերջին պահը պահող, կռվող հերոսները խոսել անգամ չեն կարողանում, իսկ դու՝ Արցախից վազեվազ փախել ու եկել «Հ1»-ով ելույթներ ես ունենու՞մ:
Հ.Գ. 2. Արցախի երբեմնի հերոսը դարձավ Արցախը հանձնողների քարոզչական խամաճիկ: